▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԸՀ-ն հաստատեց սահմանադրական հանրաքվեի ժամանակացույցը

ԿԸՀ-ն այսօրվա նիստում հաստատեց Սահմանադրության փոփոխությունների 2020թ. ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Տ. Մուկուչյանն ասաց, որ նիստից հետո ժամանակացույցը կհրապարակվի կայքում, որում առկա է 104 միջոցառում՝ նախապատրաստական քայլերից մինչև արդյունքներ, բողոքարկում: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ից և կտևի մինչև ապրիլի 3-ը:

Նիստի երկրորդ հարցը վերաբերում էր Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրությանը: Այսպես, ԿԸՀ-ն արձանագրեց՝ Հենրիկ Հարթենյանի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին:

Երրորդ հարցը վերաբերում էր մարտի 15-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Հիշեցնենք՝ հերթական ընտրություններ են անցկացվելու Լոռի, Շիրակ մարզերի համայնքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее