Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որին կից գրել է. «Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։

Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար՝ իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»:
Հիշեցնենք, որ երեկ Երեւանի կենդանաբանական այգում շների ոհմակը հոշոտել էր այգու 3 կենգուրուներին, իսկ այսօր առավոտյան աշխատակիցները հայտնաբերել էին 3 անկած մուֆլոնների։


