▲ Դեպի վեր

Понедельник, 21.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Կենդանաբանական այգում անկել է զեբր՝ ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով»․ Արմեն Քոչարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով․ «Ունենք ինֆորմացիա, որ Երևանի կենդանաբանական այգում տեղի է ունեցել կենդանու անկում։

Զեբրերին ուզեցել են քնեցնել և մի ազատավանդակից տեղափոխել ուրիշ ազատավանդակ, բայց զեբրի ձագի ներարկման դոզան եղել է նախատեսվածից բարձր, և նա չի զարթնել։ Այսինքն՝ ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով տեղի է ունեցել զեբրի ձագի անկում»։

Թարմացված․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Երանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգու զեբրի ձագի անկումը։ Մեզ հասած տեղեկություններով՝ զեբրի ձագն անկել է ներարկման սխալ դոզավորումից, սակայն պատասխանատուների պարզաբանումները հակասում են միմյանց, ինչը հաստատում է մեր կասկածները։ Կից՝ ԵԿԱ կառավարման խորհրդի նիստի արձանագրությունը, որում ոչինչ չկա զեբրի ձագի անկման մասին։
Հ.Գ. 2025թ. քաղաքային բյուջեով ԵԿԱ կարիքների համար նախատեսված է ավելի քան 443 միլիոն դրամի սուբսիդիա։ Իսկ միայն փղերի ազատավանդակի համար՝ 200 միլիոն դրամ։ Այսքան գումար մսխել ու կենդանիների անկո՞ւմ ունենալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее