Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկար ժամանակ է, ինչ լուռ հետևում եմ ֆեյսբուքյան գրառումներին ու իմ համար պարզեցի, որ նոր ձևավորվող գաղջ մթնոլորտի հովանավորողները (ինչպես և միշտ) նախկին իշխանությունների լրատվամիջոցներն ու նրանց սպասարկող ֆեյսբուքյան կեղծ օգտատերերն են։
Ողջ կյանքս քննադատել եմ և կարծում եմ, որ հայրենասիրությունը ենթադրում է սխալը տեսնելուց խոսել էդ մասին, բայց խնդրում եմ, հասկացեք, որ կեղծ լուրեր տարածելով ձեր սերը չեք արտահայտում, փորձեք հասկանալ աղբյուրը, ուղղվածությունը ու ձեր համար մոտավոր հասկացեք հուսալիության աստիճանը։

Չեմ կարողանում ի պաշտոնե շատ հարցերի մասին խոսել, բայց ցանկացա էս վտանգավոր տենդենցի մասին գրել։
Սիրում եմ բոլորիդ»:


