Կուբայում կեղծ ռոմից 11 հոգի մահացել է: Եվս 4-ի վիճակը ծանր է: Նույն ախտանիշով ևս 60 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվում է, որ երկու հոգի Դեղագիտության ինստիտուտից մեթանոլ են գողացել և վաճառել են Լա Լիսայի բնակիչներից մեկին, ով էլ ռոմի անվան ներքո սա վաճառել է իր հաճախորդներին:
Նշենք, որ մեթանոլն ազդում է մարդու նյարդային և սիրտ-անոթային համակարգի վրա: Մեթիլ սպիրտը իր համով և հոտով չի տարբերվում էթիլ սպիրտից: