▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԿԳՄՍ նախարարը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը». Ցոլակ Ակոպյան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, որի աշխատանքային վերջին օրն է այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է կրթության ոլորտում առկա խնդիրների և համալսարանի շուրջ ծավալվող իրադարձություններ մասին: «Ունենք մի նախարարություն՝ ԿԳՄՍ, որի գլուխ կանգնած անձնավորությունը, իմ խորին համոզմամբ, սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: Էն, ինչ կատարվում է կրթական համակարգում՝ կապված բուհական դասագրքերի, Հայոց պատմության դասագրքի հետ, խոսում է այն մասին, որ միտումնավոր կերպով ամեն ինչ արվում է՝ մեր հոգևոր անվտանգությունը խաթարելու, ազգային արժեքները ոտնահարելու ու պատմությունը մոռացնել տալու մասին»,- նշել է Ակոպյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее