▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳՄՍ նախարարության մոտ անժամկետ նստացույցը դադարեցվում է

ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ կայացավ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնվող խմբի մամուլի ասուլիսը:15-րդ օրն է շարունակվում է դաշնակցական երիտասարդների նստացույցը, եւ նրանք քնապարկերով շարունակում են գիշերել նախարարության շենքի մոտ: Մի քանի օր առաջ երիտասարդների բերած վառարանը ոստիկանությունը հեռացրել է,քանի որ քաղաքապետարանից հատուկ թույլտվություն չունեին:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը ասաց, որ բազմաթիվ փորձեր են արվեցին նեղացնելու իրենց պահանջը, իբր այն կապված է միայն բուհական ծրագրերի, ֆինանսավորումների հետ, մինչդեռ, նրա խոսքերով, իրենց պահանջը ձեւակերպվել է` հաշվի առնվելով ԿԳՄՍ նախարարության մեկուկես տարվա քաղաքականությունը եւ ԿԳՄՍ նախարարության այն կոսմետիկ փոփոխությունները, որոնք վերածվել են հայագիտական բլոկի դեմ պայքարի բուհերում եւ դպրոցում: «Իրեն հեղափոխական հռչակած իշխանությունը քայլ չի կատարել ոլորտում առկա խնդիրները լուծելու համար, չի անդրադարձել խորքային խնդիրների»,-ասաց Քրիստինե Վարդանյանը: Նա անդրադարձավ նաեւ դպրոցում Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելուն եւ իր ձեւակերպմամբ, նեղ խմբի ճաշակը սպասարկող միջոցառումներին ֆինանսավորում հատկացնելուն: ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը հիշեցրեց, որ իրենց գործողությունները սկսել են նոյեմբերի 6-ին` արկղեր բերելով, որ նախարարն իրերը հավաքի, սակայն իրենց ակցիային հետեւել է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որով, երիտասարդի խոսքերով, նախարարը վիրավորել է ԿԳՄՍ նախարարության դաշնակցական աշխատակիցներին:

Տեսանյութը՝ ՀՅԴ ՀԵՄ ֆեյսբուքյան էջից

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее