▲ Դեպի վեր

Понедельник, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Կհանդիպենք շուտով․․․Իշխանության թիվ մեկ թշնամի՝ Վարդան Ղուկասյան»․ ԴՕԿ-ի հիմնադրի ուղերձը

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրել է․ 

«Հայտարարություն

Հարգելի ժողովորդ, ցանկանում եմ հայտարարել, որ ուշի-ուշով հետեւում եմ Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսներին։
Իմ եւ իմ կուսակցության անունից՝ նախ ուզում եմ շնորհավորել Փարաքարի նորընտիր համայնքապետին՝ փայլուն հաղթանակի կապակցությամբ։
Իսկ Գյումրիի մասով՝ պահանջում եմ, որպեսզի իրենց ընդդիմություն հայտարարած կուսակցությունները կամ անձինք՝ Վարդանիգը, Մարտունիգը և Ռուբենիգը միավորվեն ու  Սարիգը հանկարծ չդառնա քաղաքապետ։
Վանեցյան, քեզ եմ ասում. միավորումը տեղի չունեցավ՝  գնում ենք Թոխմախ։
Իմ անազատությունը հավերժ չէ՛։ 
Ի շնորհիվ այս իրավիճակի մենք իրականացրեցինք հերթական ֆիլտրացիան եւ ճանաչեցինք իրական մեր ընկերներին եւ թշնամիներին։ Չկա չարիք՝ առանց բարիք։ Նիկոլը կրկնեց Վովայի սխալը՝ չհասկանալով , որ բերդ քցելը հարցի ամենավատ լուծումն էր։ 
Սիրում եմ բոլորիդ,
կհանդիպենք շուտով։
Իշխանության թիվ մեկ թշնամի՝ Վարդան Ղուկասյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее