Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»:
Համաձայն Kicker-ի` գերմանական ակումբի ղեկավարությունը չի այրվում 27-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու ցանկությամբ, սակայն պատրաստ է բաց թողնել նրան ուրիշ ակումբ, եթե 60 մլն եվրոյից ոչ պակաս առաջարկ ստանա:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի պայմանագիրը «Բորուսսիայի» հետ ավարտվում է 2017թ.-ի ամռանը: Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ: