▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևում հայի և ադրբեջանցու կենցաղային վեճին ու կացնահարմանը փորձում են ազգային թշնամանքի ենթատեքստ տալ

Ըստ Կիևից ստացված տեղեկությունների, երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում հայի և ադրբեջանցու միջև ծագած կռիվն ու դրա արդյունքում ադրբեջանցու կացնահարումը, ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել իբրև  ազգային թշնամանքի հողի վրա ծագած վեճ, մինդեռ իրականում` խնդիրը եղել է կենցաղային: 

Asekose.am-ի խնդրանքով Ուկրաինայում ապրող ազգային փոքրամասնությունների մասին տեղեկատվություն տարածող  analitika.at.ua կայքի մեր գործընկերները վաղը մանրամասներ կներկայացնեն միջադեպից, ինչի վերաբերյալ այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպանատան, ոստիկանության քաղաքային վարչության և Կիևի քաղաքապետարանի մամուլի պատասխանատուները հրաժարվել են տեղեկություն հաղորդել` խոստանալով դեպքի մանրամասները ներկայացնել երկուշաբթի:

Նշենք, որ ըստ ադրբեջանական աղբյուրների` ծննդով Լեռնային Ղարաբաղից Միսակ Խիդիրյանը Կիևում  կացնահարել է ադրբեջանցի Էլշան Ազադ Ազիզովին, ով  այժմ գտնվում է Կիևի քաղաքային հիվանդանոցում:

Չնայած ադրբեջանական աղբյուրները գրում են, թե բժիշկները ադրբեջանցու  վիճակը համարում են կրիտիկական` լուսանկարից դատելով` տուժողն ամենևին կրիտիկական վիճակում չէ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее