Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջիկը երեկ՝ օգոստոսի 13-ին, մահացել է։ Այս մասին հայտնել են «Արմենիա» ԲԿ–ից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 10:43-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից: Աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ուներ՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։


