▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսամերկ թուրք երիտասարդը շարքից հանել է Անգելա Մերկելի ինքնաթիռը

Գերմանիայում թուրք երիտասարդի մասնակցությամբ տարօրինակ դեպք է գրանցվել։ Պարզվել է, որ օրեր առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին սպասարկող օդանավ 24-ամյա մի թուրք է մտել և փորձել վարել այն։

Դեպքը եղել է Քյոլնի օդանավակային ռազմական հատվածում։ Վոլքան անունով թուրքը, ով Գերմանիայի քաղաքացի է, կարողացել է մտնել A319CJ Airbus ինքնաթիռ և փորձել է իրեն օդաչու զգալ։ Օդաչուի հմտություններ չունեցող երիտասարդն առանց հասկանալու սկսել է տարբեր կոճակներ սեղմել, ինչի հետևանքով օդանավը շարքից դուրս է եկել։

Նա շուրջ երկու ժամ է անցկացրել օդաչուների խցում մինչ անկոչ հյուրին նկատել են օդանավակայանի աշխատակիցները։ Հետաքրքիր է նաև այն, որ նա ինքնաթիռ է մտել կիսամերկ վիճակով։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում.տեղեկացնում է allturkey-ը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее