Արդեն տեղեկացրել ենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միությունը վաղը բողոքի ակցիա է կազմակերպելու` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի դեմ:
ASEKOSE.am-ի տեղեկություններով` նշված բողոքի ակցիայի հետևում կանգնած է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը` հեռահար նպատակներով: Բան այն է, որ Տեր Հակոբը Էջմիածնի Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոսի եղբայրն է, ով Վեհափառի համագյուղացին ու մտերիմն է: Ուստի այս ամենն արվում է Նավասարդ արքեպիասկոպոս Կճոյանին վարկաբեկելու նպատակով, որպեսզի Արշակ եպիսկոպոսը դառնա Արարատյան թեմի առաջնորդ:
ASEKOSE.am-ի աղբյուրների փոխանցմամբ` միամիտ է կարծել, թե Տեր Հակոբը չի տիրապետում իրավիճակին, ինչպես ինքն է հավաստիացնում:
Ավելին` քահանաները համոզված են, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի` մամուլում բացասական ներկայացման գործում մաս ունի Տեր Հակոբը` Կճոյանի պաշտոնում հարազատ եղբորը տեսնելու երազանքի իրականացման նպատակով: