Այս օրինագծում խոսքը խորհրդարանի կողմից կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողության մասին է եւ հատկապես ֆինանսական հոսքերի վերահսկման մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ–ում «Հայաստանի Հանրապետու
թյան հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ այս գործառույթի իրականացման համար խորհրդարանն ունի շատ կարևոր, անկախ գործիք՝ աուդիտորական մարմին, Հաշվեքննիչ պալատը մեր պարագայում. «Շատ կարևոր է, որ ԱԺ–ին ներկայացվող ընթացիկ հաշվետվությունները լինեն ճիշտ ձևակերպված, որ դրանք ԱԺ–ն կարողանա ճիշտ օգտագործել, ներկայացվեն ճիշտ ժամանակացույցով»,–պարզաբանեց պատգամավորը։

Գորգիսյանը կարեւորեց Ֆինանսաբյուջետային հանձնաժողովին կից ենթահանձնաժողովի ստեղծումը, որը պետք է աշխատի այդ մարմնի (Հաշվեքննիչ պալատի) հետ եւ «մենք արդեն առնվազն եռամսյակը մեկ կունենանք ընթացիկ հաշվետվություններ, դրանց վրա կկարողանանք լուրջ եզրակացություն կատարել, թե ինչպես են ծախսվել պետական փողերը, հարկատուների փողերը»։


