a1plus.am-ը գրում է. Այսօրվա քաղաքական գործիչների մոտ որեւէ հեռանկար չկա, եւ նրանք պետք է զբաղվեն իրենց իմիջի վերաստեղծմամբ` hամոզված է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի դեպքերին՝ վերջինս նշել է, որ որեւէ մեկն իր վրա չի վերցրել պատասխնատվություն. «Ընդդիմությունը ասում է` ես էի ճիշտ, իշխանությունն ասում է՝ ես ընդհանրապես ճիշտ էի»։
Հիմա նույն վիճակը, ըստ քաղաքագետի, Ուկրաինայում է, եւ ոչ-ոք չի ցանկանում վերցնել իր վրա պատասխանատվությունը մոտ 100 սպանվածների համար։
Խոսելով Ղրիմում ստեղծված իրավիճակից՝ Շաքարյանցը կանխատեսել է, որ պատերազմի հավանականությունն այնտեղ շատ փոքր է։ Քաղաքագետի խոսքերով՝ Ղրիմը ապօրինաբար նվիրված է ուրիշ պետության, ինչպես Արցախն ու Նախիջեւանը, եւ անհապաղ պետք է ճանաչել Ղրիմի անկախությունը։
«Սա շատ լավ նախադեպ է լինելու, մի գիշերվա մեջ փոխանցված տարածքը հետ է գալիս, կամ գոնե անկախանում է։ Եւ դրանից հետո կմնա 5 րոպե Արցախի անկախությունը ճանաչելու համար»,-եզրափակել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում