▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կներեք, որ չհասցրեցինք գնալ հայկական խանութ, որ նոր խալաթ գնեինք». Պատասխանել են Բոտկինի անվան հիվանդանոցից

 

Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, ուր եւ Նոր Մոսկվայում գրանցված դժբախտ պատահարի հետեւանքով տեղափոխել էին ավտովթարից տուժած վիրավորներին, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:

Հեռախոսազրույցի հենց սկզբում, երբ Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի ընդունարանի բժիշկներն իմացան, որ զանգահարում են Հայաստանում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությունից, միանգամից արձագանքել են.

«Այլևս մեզ մոտ չէ պառկած ձեր հիվանդը, նա տարվել է ուրիշ բուժհաստատություն, 20-րդ հիվանդանոց են տարել, այնպես որ զանգեք այնտեղ»: Փորձել են պարզել, թե ինչ վիճակում են գտնվում ավտովթարից տուժած մյուս քաղաքացիները, ինչին ի պատասխան հիվանդանոցից մեղադրական տոնով նշել են. «Գիտեք, միայն 18 հոգի մահացել է, մնացածը տուժել են, իսկ նա` ամենաքիչը»:

ԳԱԼԱ-ի թղթակիցը փորձել է  նաև ճշտել ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկության իսկությունը, թե խալաթը, որով տեղափոխել են Հրաչյա Հարությունյանին, իսկապե՞ս հիվանդանոցային համազգեստ է, ինչին ի պատասխան արձագանքել են. «Իր հագուստը կեղտոտ էր ու արյունոտված, կներեք, չհասցրեցինք գնալ խանութ՝ մասնավորապես հայկական խանութ` նոր շորեր գնելու, նույնիսկ՝ խալաթ... ինչ գտել ենք, անմիջապես հագցրել ենք, որպեսզի մերկ չլինի»:

Զրուցակիցը սա ասել է  ծաղրական տոնով, այնուհետեւ անջատել է  հեռախոսը` չցանկանալով ներկայանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее