▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կներեք, որ չկարողացա ավելին անել գովազդելու մեր թիմը. Ավետիք Էլոյանի գրառումը

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանը գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որում  անդրադարձել է իր՝ պաշտոնից ազատվելու շուրջ խոսակցություններին։


 

 

 

 

 

 

 

«Սիրելի ընկերներ, որպեսզի բոլորին առանձին չպատասխանեմ, որոշեցի այստեղ գրառում կատարել:

Նախ և առաջ, շնորհակալություն բոլորին արձագանքելու համար: Շատ զգացված եմ, բայց համարում եմ, որ սա դեռ սկիզբն է՝ կառուցելու գործում տոկունությունը ամենակարևոր հատկանիշն է: Եվ մենք դեռ կարևոր ճանապարհ ունենք անցնելու: Անչափ շնորհակալ եմ Քաղաքաշինության կոմիտեի ողջ անձնակազմին: Ձեր կուտակած գիտելիքները իմ համար հարուստ աղբյուր և վստահելի գործիք էին: Կներեք, որ չկարողացա ավելին անել գովազդելու մեր թիմը, պարզապես երբ ընտրությունը գործ անելու եւ PR-ով զբաղվելու մեջ է, ես միշտ (ինչպես և դուք) նախընտրում եմ աշխատանքը:

Հուսով եմ, որ հաջորդ ղեկավարը կգնահատի ոչ միայն ձեզանից յուրաքանչյուրի արժանիքները, այլև կգիտակցի ոլորտի կարևորությունը երկրի զարգացման և արդյունավետ կառավարման համար: Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել: Հայաստան վերադառնալու իմ ցանկությունը շատ ավելի մտածված էր և Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու առաջարկը ընդամենը լավ առիթ էր: Թե ինչ եմ անելու ապագայում՝ որոշվում է հիմա»,– գրել է Էլոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее