▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ կանեմ «Լույս»-ին ավելի շատ խոսել իրենց խնդիրներից և քիչ մեջբերել Արայիկ Հարությունյանին. ԿԳ նախարարի պաշտոնակատար

 

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որը վերաբերում էր Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարների աճին, նշել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես կոչ կանեմ «Լույս» խմբակցությանն ավելի շատ խոսել իրենց խնդիրներից և քիչ մեջբերել Արայիկ Հարությունյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բանն այն է, որ Երևանի ավագանին որոշել է զգալիորեն բարձրացնել Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարները, սակայն Երևանի քաղաքապետարանը սուբսիդավորելու է այդ բարձրացման չափով, այսինքն՝ քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее