a1plus.am-ի տեսանյութում` ԵԿՄ համագումարին Սերժ Սարգսյանն իր ելույթում հիմնական շեշտադրումն արել է Ադրբեջանի կողմից սադրանքների ու հայատյաց քաղաքականության վրա:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանում հայատյացությունը դարձել է հայրենասիրության հոմանիշ. «Հունվար, փետրվար ամիսները Ադրբեջանում գերծանրաբեռնված են սեւ օրերով, թե ինչու է այդպես ստացվել, դա այլ հարց է, սակայն հիմնականում մեղադրում են հայերին, բայց ոչ իրենց: Նրանց կողմից վերջին դիվերսիոն անհաջող փորձն էլ հենց հունվարի 20-ին էր: Դրա մասին ես միայն մի բան կասեմ՝ Ադրբեջանին հաջողվում է իր ժողվորդին կեղծել անգամ այդ օրվա փաստերը»:
Դիմելով ԵԿՄ անդամներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ իր փաստարկը նրանք են ու բոլոր այն հայորդիները, որոնք այսօր պատրաստ են զենք կրել ու պահպանել սահմանը. «Միանգամից կարող եմ ասել, որ դրա կարիքը չի լինելու հենց այդ պատրաստակամության շնորհիվ»: Սերժ Սարգսյանը նկատել է նաեւ, որ նոր սերունդը երբեմն ավելի լավ է պահպանում սահմանն ու գիտակցում հայրենիքին զինակոչվելու գաղափարը, քան հին մարտիկները. «Այն կոչերը, թե նոր սերունդը այլասերված է ու պատրաստակամ չէ, լոկ խոսակցություններ են ու կյանքն այլ բան է ապացուցում: Դուք պետք է լինեք սառնասիրտ ու առաջինը լինեք, որ հայրենասիրություն քարոզեք. տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: