▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչում կուզե՞ք, թե՞ աշխատավարձի բարձրացում. Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻՆ աշխատակիցներին

Նոյեմբերի 5-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ տեղի ունեցավ նոր աշխատակիցների ընդունելության և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:

ՀՀ ութ քաղաքացիներ ծառայության անցան ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում, իսկ տասներեք փրկարարներ ստացան հերթական սպայական կոչումներ:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց աշխատակիցներին և մաղթեց անփորձանք, պատասխանատու ծառայություն:

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն:



ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրել է  Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավամբ արժանի է զբաղեցնելու Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը:



Ֆելիքս Ցոլակյանը նորանշանակ տնօրենին հորդորել է  հատկապես ուշադրության կենտրոնում պահել ծառայության կազմակերպման և կարգապահության հետ կապված հարցերը:

ԱԻ նախարարը Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին մաղթել է  խաղաղ և արդյունավետ աշխատանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее