▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոկորդիլոսը 110-ամյակի առթիվ տորթ է նվեր ստացել

 

Ավստրալիայի հյուսիսում բնակվող կոկորդիլոսը 110-ամյակի առթիվ հավի մսից պատրաստված 20 կիլոգրամանոց և մոմերով զարդարված տորթ է նվեր ստացել: Բացի անակնկալից կենդանաբանական այգու աշխատակիցները շնորհավորական երգ են երգել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

«Ավստրալիայի հյուսիսի բնակիչը նշեց իր 110-ամյակը` այդպես էլ թագուհուց նամակ չստանալով»,-հեգնել են տեղի լրատվամիջոցները:

Աշխարհի խոշորագույն Կասիուս անունով կոկորդիլոսը բնակվում է աղի ջրում: Մարմնի երկարությունը 5,48 մետր է: Սնվում է հավի մսով և ձկներով:

Անդրադառնալով կոկորդիլոսի ստույգ տարիքին` NT News-ի հետ զրույցում փորձագետ Բիլլի Կրեյգը ասել է. «Կոկորդիլոսները սովորաբար փոխում են ատամները, իսկ դա դադարեցվում է այն դեպքում, երբ նրանք ծեր են կամ հիվանդ: Փաստը, որ Կասիուսի ատամները դեռևս պահպանված են` խոսում է նրա լավ պահպանված լինելու և ևս 30 տարի ապրելու մասին»:

Կոկորդիլոսին գտել են 26 տարի առաջ և Կասիուս են անվանել` ի պատիվ լեգենդար բռնցքամարտիկ Կասիուս Կլեյի (Մուհամմեդ Ալի):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее