▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոլեկտիվը բարձրացրեց Փաշինյանի ռեյտինգը». Գուրգեն Արսենյան

«Առանց մի դրամ ծախսելու՝ մենք ևս մի քանի տոկոս ավելացրեցինք երկրի ղեկավարի վարկանիշը: Կոլեկտիվը, որ նստած էր ստուդիայում, բարձրացրեց ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով Փաշինյանի գործունեության վերաբերյալ ռուսական «Առաջին ալիք»-ի երեկվա հաղորդմանը:

Թարմացված․ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին բողոքի հայտագիր են հանձնել՝ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ։

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․ «2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее