azatutyun.am-ը գրում է. Հայաստանի ներկայիս ներքաղաքական զարգացումները թելադրված չեն Մոսկվայից, և ընդհանրապես՝ Մոսկվան ուշադրությամբ չի հետևում հայաստանյան ներքաղաքական անցուդարձին, համոզված է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:
Ռուսաստանցի փորձագետը համոզված է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներն համաձայնեցված չեն Կրեմլի հետ, և ընդհանրապես՝ Քոչարյանը միշտ կամ գրեթե միշտ գործել է ինքնուրույն:
«Մոսկվայի համար կարևոր է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն ակտիվորեն իրականացվի, վարչապետի անձը երկրորդական, երրորդական հարց է», - ասել է քաղաքագետը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում