Tert.am-ը գրում է, որ Կոմիտաս 5 հասցեի շինարարությունն այսօր վերսկսվել է, և չնայած բնակիչների հսկողությանը՝ շինարարները հասցրել են ենթակայանի տակ փորել: Այս մասին տեղեկացրել է Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Աննա Պողոսյանը:
«Առավոտյան մենք տանից դուրս եկանք՝ տեսնելու, թե արդյոք օրը խաղա՞ղ է լինելու, թե ոչ: Տեսանք, որ բերեցին էքսկավատորով փորող բանվորներին, ինչ-որ մի պահ նրանք չէին աշխատում, քանի որ բոլորս հավաքված էինք: Բնակիչներից ոմանք գործի էին շտապում, մյուսները երեխաներին դպրոց էին տանելու: Սպասեցին, երբ որ տեսան երկու-երեք մեծահասակ կին է մնացել, սկսեցին աշխատել»,-ասել է նա ու նշել է, որ մի խումբ ոստիկաններն են ժամանել բակ և հսկում են տարածքը:
«Ուղղակի ծիծաղելի է այն տեսարանը, որ այդքան ոստիկաններ կային ու ընդամենը մի քանի տատիկ: Բայց երեկոյան ամեն մեկս իր գործը ավարտելուց հետո վերադարձանք նորից բակ: Բնակիչների որոշ մասը մինչ այս ժամը շարունակում է հսկել տարածքը»,-ասել է Աննա Պողոսյանը:
Մանրամասներն` այստեղ: