▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենը ԱՄՆ տեղափոխելու նպատակով գումարներ է հափշտակել տարբեր մարդկանցից

Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումարներ։ Սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։

Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ նրա գործողություններից տուժել են այլ անձինք ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Կումայրիի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее