▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել. վստահությունը չարաշահելով՝ տիրացել են նրա 600 հազար դոլարին

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել։

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանությունից  հայտնում են, որ Օրբելյանը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 3 տարի առաջ մի քաղաքացու առանձնապես խոշոր չափերի գումնար է տվել, որը սակայն մինչ օրս հետ չի ստացել։

Օրբելյանը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսին Երևան նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի գումար, սակայն քաղաքացին վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է այդ գումարին։ Խոսքը շուրջ 600 հազար ԱՄՆ դոլարի մասին է։

Դեպքի կապակցությամբ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее