▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսից Գյումրիում բուժաշխատող է մահացել

Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Վերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։

Վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում վարակման դեպքեր չեն արձանագրվել, բուժաշխատողը վատ է զգացել, նմուշառվել է, տեղափոխվել մայրաքաղաք, որտեղ և մահացել է, ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ։

Աղբյուրի տեղեկություններով, նա աշխատում էր Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, այստեղ վարակման դեպքեր չկան․ այստեղի աշխատակիցներն աշխատանքի մտնելուց առաջ պարտադիր նմուշառվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее