▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսից մահացածներից մեկը 59-ամյա մանկաբույժ է

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее