▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզպետի դեմ դատական հայց են ներկայացրել. նա լրջությամբ չի վերաբերում խնդրին

Քաղաքացի Վեներա Գյուլինյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Գյուլինյանը մարզպետից պահանջում է հերքել զրպարտությունը:

Գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:

Նշենք, որ հունիսի 9-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ռոմանոս Պետրոսյանը ընտրատեղամասերից մեկում Գյուլինյանի մոտ անուններով եւ հեռախոսահամարներով ցուցակ էր հայտնաբերել։
Մարզպետը նշել էր, որ Գյուլինյանը գործող քաղաքապետ, այդ ժամանակ նաեւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի վստահված անձն է եւ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարը:
Պարզվում է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղյակ չէր իր դեմ ներկայացված հայցից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Պետրոսյանը:
«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ դրա մասին ու, առհասարակ, Գյուլինյանի անձն ու գործունեությունը ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ես պարզապես մեկ դրվագով եմ իր հետ առնչություն ունեցել, երբ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մենք բոլորս ականատես եղանք այն, որ «Իմ քայլը» դաշինքի հանձնաժողովական Անի Չիլինգարյանը Վեներա Գյուլինյանի ձեռքին ցուցակ էր հայտնաբերել, որի մասին իրազեկել էր հավուր պատշաճի՝ թե՛ մեր շտաբի պետին, եւ թե; ինձ՝ որպես շտաբի անդամ: Այդ պահին, երբ ես դեռեւս ընտրատեղամասի տարածքում էի եւ լրատվամիջոցների հետ էի շփվում, զանգահարեց՝ չպատասխանեցի, ապա վերադարձա եւ տեղամասի առջեւ այդ ցուցակը նկարահանեցին, որպեսզի հանկարծ ծածկադմփոցի ականատես չլինենք: Այդ դրվագով եմ ես առնչվել այդ տիկնոջ հետ: Հայցի մասին ես առհասարակ տեղյակ չեմ ու շատ անլուրջ եմ վերաբերում այդ հարցի առկայությանը»,- ասաց Պետրոսյանը:

Գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:

Նշենք, որ հունիսի 9-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ռոմանոս Պետրոսյանը ընտրատեղամասերից մեկում Գյուլինյանի մոտ անուններով եւ հեռախոսահամարներով ցուցակ էր հայտնաբերել։

 

 

 

 

 

 

 

 

 

Մարզպետը նշել էր, որ Գյուլինյանը գործող քաղաքապետ, այդ ժամանակ նաեւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի վստահված անձն է եւ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարը:

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղյակ չէր իր դեմ ներկայացված հայցից: Այս մասին  զրույցում հայտնել է ինքը՝ Պետրոսյանը:

«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ դրա մասին ու, առհասարակ, Գյուլինյանի անձն ու գործունեությունը ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ես պարզապես մեկ դրվագով եմ իր հետ առնչություն ունեցել, երբ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մենք բոլորս ականատես եղանք այն, որ «Իմ քայլը» դաշինքի հանձնաժողովական Անի Չիլինգարյանը Վեներա Գյուլինյանի ձեռքին ցուցակ էր հայտնաբերել, որի մասին իրազեկել էր հավուր պատշաճի՝ թե՛ մեր շտաբի պետին, եւ թե; ինձ՝ որպես շտաբի անդամ: Այդ պահին, երբ ես դեռեւս ընտրատեղամասի տարածքում էի եւ լրատվամիջոցների հետ էի շփվում, զանգահարեց՝ չպատասխանեցի, ապա վերադարձա եւ տեղամասի առջեւ այդ ցուցակը նկարահանեցին, որպեսզի հանկարծ ծածկադմփոցի ականատես չլինենք: Այդ դրվագով եմ ես առնչվել այդ տիկնոջ հետ: Հայցի մասին ես առհասարակ տեղյակ չեմ ու շատ անլուրջ եմ վերաբերում այդ հարցի առկայությանը»,- ասաց Պետրոսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее