«Ուկրաինայում տարբեր ասեկոսեներ են շրջանառվում իմ մասին: Սակայն, ինչպես տեսնում եք՝ ես ողջ եմ»:
Այս խոսքերով սկսեց իր հայտարարությունը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ Դոնի Ռոստովում:
Իր խոսքում վերջինս մեղադրեց Ուկրաինայի իշխանություններին քաղաքացիական պատերազմ սանձազերծելու փորձերի մեջ:
«Ես ուզում եմ հարց ուղղել նրանց թիկունքում կանգնած մութ ուժերին. Դուք կուրացե՞լ եք, կոցրե՞լ եք ձեր հիշողությունը»,- նշեց Յանուկովիչը:
Նա Արևմոտւքի օգնությունը որակեց որպես անօրինական՝ նշելով, որ դիմելու է ԱՄՆ Կոնգրեսին:
Վիկտոր Յանուկովիչն ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ շեշտեց, որ ինքն իրեն համարում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ:
«ԱՄՆ-ում պնդում են, որ ես լեգիտիմ նախագահ չեմ այն պատճառով, թե իբր փախուստի եմ դիմել: Հայտարարում եմ, որ ես ոչ մի տեղ չեմ փախել: Անգամ բախումների ժամանակ ես չեմ լքել Ուկրաինան: Երբ իրավիճակը թույլ տա. Ես կրկին վեևադառնալու եմ Ուկրաինա»:
Յանուկովիչը նաև շեշետել է, որև մայիսին կայանալիք նախագահական ընտրություններն անօրինական է համարում:
«Դրաք անօրիանական են և հակասահմանադրական»,- նշել է Յանուկովիչն, ապա հավելել.
«Ես դիմում եմ միջազգային հանրությանը՝ ոչ ոք իրավունք չունի պաշտպանել անօրինական հեղաշրջումը»: