ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրուայ ամփոփումից յետոյ 28-ի մասին դեռ հստակեցում չունենք։ Այսօր ԱԻՄ-ի անունից Արկադի Վարդանեանն է քաղաքապետարանում բանակցել։ Պարզւում է այդ օրուայ համար կրկին հայտ կայ ներկայացուած Ժառանգութեան անունից (արդէն ակնյատ է, որ հենց այնպէս նախապէս ապահովագրուած լինելու համար են դիմում)։ Արկադին խօսել է Արմէն Մարտիրոսեանի հետ։ Նա էլ ասել է, թէ Րաֆֆիի հետ պիտի խօսի։ Մենք, մէկ է՝ անելու ենք այդ օրը։ Հիմա կարող ենք եւ սպասել մէկ երկու օր։
Արմնիւզը ընդդիմութեան մասին փոքրածաւալ հաղորդաշար է պատրաստում։ Այսօր ես ասացի, որ կուսակցութիւնը չի որոշում ընդդիմութիւն լինել, թէ ՝ ոչ։ Կարգին երկրներում ժողովրդի ձայներով (ու նաեւ դրա հիման վրայ բանակցելով) դու կամ իշխանութիւն ես դառնում կամ ընդդիմութիւն, թէ չէ մեր կիսագրեագէտներն առանձնահատուկ բան են համարում ընդիմութին (կամ իշխանութիւն) լինելը»։