▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուտակային բաղադրիչի մոդելն աննախադեպ է՝ դրանից բխող յուրահատուկ ռիսկերով

«Այս մոդելին բնորոշ ֆինանսական և աշխատանքային շուկաների, ժողովրդագրական վիճակի, մասնագիտական ունակությունների, տնտեսության ոչ բավարար մրցակցային վիճակ հետ կապված ռիսկերը Հայաստանի պարագայում առավել ակնհայտ են, քանի որ ֆինանսական շուկաները բավարար չափով կայացած չեն, կորպորատիվ կառավարման համակարգերն անկատար են, գործազրկության մակարդակը խիստ բարձր է: Վարձատրության համակարգն անարդար»,- այս մասին այսօր ՍԴ-ում ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ հայտարարեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝  բազմաշերտ կենսաթոշակային համակարգի, հատկապես պարտադիր կուտակային բաղադրիչի՝  Հայաստանում ընդունված մոդելն աննախադեպ է՝ դրանից բխող յուրահատուկ ռիսկերով: Այն քննադատության է արժանանում գրեթե բոլորի կողմից:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ  պարտադիր բաղադրիչը և դրա վճարման բեռը ընկնում է գործատուի և աշխատողի վրա, որի պայմաններում գործատուները կնախընտրեն աշխատանքի ներգրավել մինչև 1974թ թվականը  ծնվածներին: Օրենքի կիրառման արդյունքում սրվելու են նաև գործատու աշխատող հարաբերությունները՝ աշխատավարձի փաստացի իջեցման պատճառով:

Պատգամավորը նշեց, որ հաշվի չեն առնվել նաև  կին աշխատողների երեխա ունենալուց հետո չկատարված վճարումները, իսկ չաշխատող կամ ժամանակավորապես անաշխատունակ անձինք զրկված են կուտակելու հնարավորությունից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее