▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովալը վախենում է ազատամարտիկներից

Կոտայքի տխրահռչակ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը որևէ մասնակցություն չի ցուցաբերել ոչ Ղարաբաղյան շարժմանը, ոչ Արցախյան ազատամարտին: Այդ տարիներին նա փորձել է հնարավորինս աննկատ մնալ` աշխատելով «Հայավտո» արտադրական միավորումում գլխավոր տնօրենի տեղակալ, Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում գործադիր տնօրեն: Ու հավանաբար պատերազմին մասնակցելու վախից էլ ալափարսցի Կովալն ազատամարտիկներին չի սիրում, նրանց մասին խոսելիս հեգնանքով ու արհամարհանքով է արտահայտվում: «Ժողովուրդը» հիշեցնում է` Պռոշյանի գյուղապետ, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիր անդամներից ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի սպանությունից ժամեր անց, երբ դեռ տաք էր ազատամարտիկի դին, Կովալը հայտարարել էր, թե նա «այսպես ասած, կռված տղա էր», «միջին գյուղապետ էր»: Երեկ Կովալի հայտարարություններին հակադարձել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը. «Կովալի պես տականքն էլ կանգնի ու դեռ դիակը չսառած` նման գնահատականնե՞ր տա: Ես շատ վիրավորված եմ Կովալի ասածներից, ինքը չկա մարդկային ոչ մի տեսակի մեջ, բայց կռվող տղուն նման գնահատականնե՞ր է տալիս: Հրաչ Մուրադյանը Կովալի կամակատարը երբեք չի եղել, ահա ինչու է նա իր մեջի թույնը թափել»: Սակայն ՀՀԿ-ում շարունակում են Կովալի տեսակին «առաջ մղել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее