▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողմերից որևէ մեկը բարձունք չի գրավել, դիրքը բարձունք չէ, բարձունքը դիրք չէ. Արծրուն Հովհաննիսյան

Իջևանի  ճգնաժամային կենտրոնում ճեպազրույցի ժամանակ կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանին հարց ուղղվեց՝ կապված ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի, հայկական կողմի գրաված դիրքի կամ բարձունքի մասին:

«Նախ ես դիրքի մասին ոչինչ չեմ նշել: Ռուս լրագրողի հարցը եղել է բարձունք գրավելու  մասին, ես հստակ ասել եմ. կողմերց որևէ մեկը բարձունք չի գրավել:

Առաջին օրը, երբ որ սա քննարկվեց մեր մոտ, ես ասացի, որ չեմ մեկնաբանում: Եկեք փակագծերը չբացենք:

Ռուս լրագրողի հարցին՝ բարձունք, ես հենց բարձունք էլ պատասխանել եմ, քանի որ հարցն հենց այդ մասին էր:

Դիրքը բարձունք չէ, բարձունքը դիրք չէ, բայց ես փակագծերը չեմ բացի: Մենք չխանգարենք զինվորականներին կատարել իրենց հետագա աշխատանքը»,-պատասխանեց ռազմական փորձագետը:

Կարդացեք նաև՝ Հաստատում եմ. իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն մեր մոտ է. Արծրուն Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее