▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Ֆոտոլրագրողը հայտնում է. որ ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից և «Մակարով» ատրճանակից արձակված մեծ թվով պարկուճներ:

Ավելի ուշ, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հայրը՝ Արմեն Առաքելյանը, տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման է դատապարտվել՝ թուրքի սպանելու համար:  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее