Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանները որոնում են նշված փողոցի բնակիչ՝ 50-ամյա Ոսկան Մնացականյանին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


