▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում. տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

shamshyan.com-ը գրում է. Դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից: 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան երկաթե դարպասի, եվրոպատուհանի և առաստաղի վրա հայտնաբերել են կրակված հետքեր:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ինչ որ տան խնդիր է, և թոռը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել տան ուղղությամբ, հարևանը մոտեցել է նրան ու հորդորել, որ նա խուլիգանական արարք չկատարի, վերջացնի կրակոցները, և նա կրակել է այդ մարդու վրա: Լավ էր, եթե ՊՊԾ-ի ոստիկանները օպերատիվորեն չժամանեին ու պրոֆեսիոնալ կերպով չվնասազերծեին կրակողին, նա շարունակելու էր կրակոցներ արձակել»: 

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները ոչ միայն վնասազերծել են, այլ նաև նրանից խլել են զենքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և կրակողի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее