▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ

Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի:

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի եւ վիրավորների ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее