▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երեւանում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ ինքնաշեն պայթուցիկ սարք

Երեւանում այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 1 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее