Վերջին շրջանում Հայ-Ռուսական հարաբերություններում Կրեմլը մեկը-մյուսի հետևից դիվանագիտական «ԱՊՏԱԿՆԵՐ» է հասցնում Երևանին(գազային պայմանագիր, Մ.Մ-ն և այլն):
Հասունանում է հաջորդ ապտակը:
Ըստ որոշ տվյալների Ռուսաստանը փակել է ավելի քան 25.000 ՀՀ քաղաքացու մուտքը, որոնց եկամտի աղբյուրը հենց այնտեղ է: Ռուսաստանը հրաժարվում է 25 հազար էժան աշխատուժից, որոնք բավականին եկամուտներ կբերեին Ռուսաստանին:
Սակայն այստեղ Ռուսաստանը ավելի հեռահար նպատակներ ունի և գնահատել է բոլոր ռիսկեն ու դիվիդենտներ շահելու հնարավորությունները այս գործընթացում:
Ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ անց վերոնշված քաղաքացիները, որոնց եկամտի աղբյուրը հենց Ռուսաստանում է, բողոքի ալիք կբարձրացնեն, որով ավելի կվտանգեն առանց այդ էլ իշխանության խարխլված դիրքերը: Կառաջանա հեղափոխության վտանգ:
ՀՀ իշխանությանը ոչինչ չի մնա քան նորից բանակցության սեղանի շուրջ նստել:
Իսկ բանակցել մեզ մոտ ինչպես գիտենք այդքան էլ լավ չի ստացվում:
Եվ մնում է սպասել մի նոր խայտառակ պայմանագրի կնքմանը ու մի նոր կարևոր օբյեկտի Ռուսաստանին հանձնելը, որպեսզի նորից բացեն մուտքը:
Հ.Գ. Ու՞ր ենք գնում այս տեմպերով: