Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մարտի 14-ին պաշտոնական այցով Մոսկվա է մեկնելու Սերժ Սարգսյանը՝հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պեսկովի խոսքով՝ Մոսկվայում արդեն նախապատրաստվում են Սերժ Սարգսյանի այցին:
Օրակարգում կլինեն երկկողմ համագործակցության ակտուալ հարցերն ու Արցախի իրավիճակը: