▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին անեկդոտ` ԱԺ-ում. Հերոսները թաղայինն ու «միլիցիան» են

«Մեր նորագույն պատմության ամենացավալի և ողբերգական էջերը դրանք 2008 վականի մարտի մեկի, երկուսի իրադարձություններն էին: Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են` հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու հարցում»,-անդրադառնալով Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությանը` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նա ասաց, որ քաղաքկան էջը փակվել է և այդ փաստաթղթով ինչքան էլ խոսեն իրավական լուծումների մասին` ոչ այլ ինչ է, քան կրկին բացել քաղաքական էջը:

«Ցանկացած նման փորձ ինձ հիշեցնում է  խորհրդային ժամանակների մի անեկդոտ. Երբ թաղայինն անցնում է խաղահրապարակի մոտով, տեսնում է, որ երեխան ինչ-որ բան է սարքում` աղբից, ավազից և ջրից: Երբ հարցնում է` ի՞նչ ես պատրաստում, ասում է` թաղային: Բնական է, ականջները ձգելուց հետո հորդորում է, որ այլևս նման բան չանի: Երկրորդ անգամ անցնելիս տեսնում է, որ ավազից ու ջրից է ինչ-որ բան պատրաստում, հարցնում է` հիմա ի՞նչ ես անում, ասում է` դե հիմա էլ «միլիցիոներ» եմ սարքում: Ասում է, թե բա ինչո՞ւ աղբ չես խառնում: Ասում է` կներես, բայց, նորից թաղային կստացվի»,-պատմեց պատգամավորը` հավելելով.

«Ցանկացած ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում փորձել տանել դեպի իրավական հարթություն` միշտ հիշեցնելու է այն, ինչ քիչ առաջ ասացի»:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее