ՀՀ 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» օտարման հետ կապված ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ իր հարցը կուղղեր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` պահանջեց ազատ արձակել իրենց կարծիքն ազատ արտահայտելու համար ձերբակալված քաղաքացիներին: Ապա նախարարի պատասխաններն անվանեց «կռուտիտ»` ասելով.
«Ես Ձեզ հարց չունեմ տալու: Այստեղ որպես նախարար չպետք է կանգնած լինեիք: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետք է ապահովվի 7 տոկոս տնտեսական աճ, ինչը չի արվել»: