Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի պատրաստվում տեղափոխվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից:

Լրագրողների հարցին, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է բնակության կառավարական ամառանոց, արդյոք ոստիկանապետը Նուբարաշենից այլ վայր տեղափոխվելու մտադրություն չունի՝ պայմանավորված պաշտոնով, Վալերիյ Օսիպյանն ասել է՝ չի տեղափոխվելու:

«Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, բնակվում եմ այստեղ՝ Նուբարաշենում և կշարունակեմ բնակվել»,-ասել է նա:


