Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար։

«Իսկապես զգացված եմ շուտափույթ ապաքինմանն ուղղված ձեր բոլոր մաղթանքների համար։ Շնորհակալ եմ, երկրպագունե՛ր։ Կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և այս տարի խաղադաշտ դուրս չի գա։


