▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյամ հեսա գանգդ *** ըտե». Արցախի նախագահ

Թարմացված․ Երևանում Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի և մի խումբ արցախցիների հանդիպումը, որի ավարտից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Մի խումբ քաղաքացիների հետ հանդիպել եմ քիչ առաջ, նրանց պարզաբանումներ եմ տվել իրենց իսկ հնչեցրած հիմնական հարցերի վերաբերյալ: Դրանց մեծ մասը սոցիալական բնույթի են, տրվել են բոլոր հարցերի պատասխանները: Մենք պատրաստ ենք նաև գույքագրել ընդհանուր կարիքները և ներկայացնել համապատասխան տեղեր, բոլոր հարցերը չէ, որ մենք ի զորու ենք լուծել:
Որոշել ենք էստեղ հատկացնել 2 սենյակ, մարդիկ կամավոր գույքագրեն մյուսների կարիքները, կզբաղվենք այդ հարցերով:

Մյուս հարցերը քաղաքական բնույթի են: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, բայց կան հարցեր, որոնք չեմ կարող բարձրաձայնել, դրանք մեծ վտանգներ են պարունակում: Խնդրում եմ էսքանով սահմանափակվել:

Մեր դռները բաց են՝ լուծելու ձեր հարցերը, խնդրում եմ մեր արցախցիներին սթափ և զգոն լինել այս հարցերի շուրջ, իրար մեջ պետք չէ սադրանքների գործելաոճ դրսևորել, երբևէ ես հրաժարվել չիմ ձեր հարցերին պատասխան տալուց: Հիմա խնդրում եմ ցրվեք, զբաղվեք ձեր գործերով, ես համոզված եմ, որ ունեք հարցեր. այս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է համբերություն:

Կրկնում եմ` ամեն ինչ պետք է անենք, որ չվտագենք Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հետագա ճակատագիրը: Կան հարցեր, որոնք ես ի վիճակի չեմ պարզաբանել, պատասխան տալ:

Եթե մարդ կա, որ անհատական հարցեր ունի, ես այստեղ եմ, պատրաստ եմ լսել, բարձրացեք»,- ասաց Շահրամանյանը և ներս մտավ:

Քաղաքացիները նրա հետևից հարց ուղղեցին՝ ի՞նչ Արցախի անվտանգություն, եթե Արցախ չկա: Քաղաքացիները չեն շտապում լքել տարածքը, տեղում կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր:

 

Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարելի էր, իհարկե, Արցախի ներկայացչության մոտ այսօր տեղի ունեցածը բնորոշել անհասկանալի, եթե.
եթե մեր արցախցի եղբայրները, գաղթած ղեկավարները, մյուս բոլորը, գիշեր-ցերեկ ՀՀ կառավարության շենքի մոտից տեղ գնացած չլինեին, թիվ մեկ մեղավորից պահանջելուց լինեին իրենց հայրենիքը, տները, հողերը, պատասխա՛ն։ Վերջ ի վերջո, նա՛ է և միակ հայ ղեկավարն է, որը հայկական Արցախ պետությունը ճանաչել և նվիրել է թուրքին:
Բայց ոչ, 20 օր ոչինչ չարածները, մյուս ոչինչ չարածներից պատասխան են պահանջում, թե բա՝ խի՞ չես ցավակցել, էդ ի՞նչ թուղթ ես ստորագրել։ Նիկոլի անունը, ո՛չ նրանք տվեցին, ո՛չ նրանք:
Էսքանից հետո էլ զարմանում ենք, թե ոնց այսօրվան հասանք ազգովի: Այ սենց, այ հենց սենց՝ նիկոլավարի, արայիկավարի, այս սաղ էղածն էլ ձեզ ու մեզ խելքի չբերեց:
Մի անգամ էլ ասում, այս չտեսնված խայտառակության միակ գլխավոր մեղավորը ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ա, ով բանտում չէ, փախած չէ, իր տեղում նստած՝ խնդում ա ձեզ վրա։ Ու եթե դուք կամ որևէ մեկը, ընկած ուրիշ մեղավոր ա ման գալիս, կամ նրա անունը չի տալիս, նրանից բան չի պահանջում, Նիկոլի խաղ խաղացող ա:
Մի նայեք, էլի, հայտնվել են դեմքեր, որոնք անգամ Նիկոլի սիրած թեզերն են ասում՝ թող արցախի մեծահարուստները իրենց դղյակները տան քյասիբ ժողովուրդը տեղավորվի, կռված տղերքը սադիկներում են քնում... Արա, այ ընկեր, եքյա տուն-տեղ, հայրենիքդ նվիրել են թշնամուն, դու ստեղ եկել տեղավորվելու տե՞ղ ես ման գալիս, էն էլ ոչ հիմնական պատասխանատուից, այլ ինչ-որ ուրիշների՞ց։ Իսկ տուն ու տեղդ չե՞ս պատրաստվում ուզես, քո՛նը, քո՛ սեփականը: Պետք չէ՞։
Նստած վրեքներդ խնդում ա»:

Թարմացված․ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ կրկին հանդես եկավ ելույթով. «Ընդունել ենք մի խումբ քաղաքացիների ու տվել պարզաբանումներ. հարցերի մեծ մասը սոցիալական էին: Բայց կան հարցեր, որոնք ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, որովհետև կարող են վտանգներ պարունակել»: Նա կոչ արեց արցախցիներին՝ սթափ լինել, զերծ մնալ սադրանքներից. «Ես երբեք չեմ հրաժարվել՝ հանդիպել, քննարկել. բաց ենք բոլորի համար: Խնդրում եմ բնակչությանը՝ հիմա ցրվել, զբաղվել առօրյա հոգսերով, ձեր խնդիրները պարզ են ու կրկնում եմ՝ առաջիկայում հանրային ձևով ստանալու եք պատասխանները: Մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, որից դուրս գալու համար պետք է միասնություն: Էն, ինչն օրինական պահանջ է, ձեր կողքին եմ, ինչն անօրինական է, չեմ կարող ներգրավվել: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չվտանգենք ՀՀ-ն ու Արցախի հետագա ճակատագիրը»,- նշեց Շահրամանյանը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Նայում եմ կադրերը: Սցենարը, մեծ հաշվով, պարզ է. Նիկոլը փորձում է Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «ռազբորկաների» հարց: Մարդն իշխանություն պահել, պատասխանատվությունից խուսափել է ուզում: Այն, ինչ արել է 44-օրյա պատերազմից հետո»:

Թարմացված․ Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․ «Մի քիչ տարօրինակ զուգադիպությու՞ն չէ։ Արցախի նախագահը ակնարկում է Հայաստանի իշխանության հետ խզված կապի մասին։ Համարյա սպառնում , որ վաղը ուղերձով ամեն ինչ կպատմի իրականության մասին ու...վդրուգ զարթնում են արցախցիները, ագրեսիվ միտինգով ներխուժում են Երեւանում Արցախի ներկայացուցչական շենք»։

Դիտեք նաև՝

Թարմացված․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող արցախցին լրագրողների հետ զրույցում ասել է, որ մի շարք հարցեր են ուղղել Արցախի նախագահին, սակայն պատասխանը սպառիչ չի եղել. «Ասում ա՝ բյուջեն սառեցված ա, դրա համար չենք կարում էն մարդկանց փողերը տանք, ովքեր 15 օր պոստում կռիվ են տվել: Ասում ա՝ ՀՀ կառավարությունն ա սառեցրել, իրենք էլ ոչ մի բան չեն կարում անեն»,- նշել է արցախցին: Նրա խոսքով, երկու ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել:

Թարմացված․ Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձամբ ես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին բացարձակ չեմ մեղադրում ժողովրդին տարհանելու համար, որովհետև նա տղամարդավարի ստանձնեց որոշում կայացնելու պատասխանատվություն և փրկեց 120 000 մարդու կյանք։
Բոլոր նրանք, ովքեր այդ պահին եղել են Արցախում, շատ լավ պետք է հիշեն, թե ինչպիսի իրավիճակ էր…իսկ բողոքողները թող մեկ անգամ իրենք իրենց հարց տան, որ եթե իրենք լինեին այդքան մարդկային կյանքերի պատասխանատու, ապա ինչպես կվարվեին։
Եվ մի խորհուրդ՝ եթե բացարձակ տեղյակ չեք քաղաքական գործընթացներին և պետական կառավարման վերին օղակներում կատարվող իրադարձություններից ու որոշումների կայացումներից, անիմաստ քայլերի մի դիմեք և պահանջեք հարցերի հրապարակային պատասխաններ։
Դուք Արցախում պետք է ամեն օր բողոքի ակցիա անեիք և հստակ պահանջներ ներկայացնեիք, բայց փոխարենը ասում էիք «մունք պալիծիկին խառնվումչնք, լահանդի պանիկավատք անում և այլն»
Ներկա իրավիճակում մի մեծ մեղքի բաժին էլ Արցախի «քաղաքականությամբ չզբաղվող» իներտ անտարբեր մասսան ունի և պետք չի թացը չորի հետ խառնել։
Դեռ այսքանը…»:

Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես էսքան քնքուշ կարմիր բերետավոր դեռ չէի տեսել, էն էլ՝ լարված ու բռնություններով բողոքի ակցիայի ժամանակ։ Մե սիրալիր, անգամ «հարգելիս»-ով էին դիմում։

Թարմացված․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ. մեծ թվով ոստիկաններ են ժամանել: Քիչ առաջ ելույթ ունեցավ Սամվել Շահրամանյանը՝ ասելով, որ առաջիկայում հրապարակային անդրադառնալու է բոլոր հարցերին:

Թարմացված․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հավաքվածները հանդիպում էին պահանջում նրա հետ: «Կյամ հեսա գանգդ կոտրեմ ըտե»,- քիչ առաջ զայրացած ասաց Շահրամանյանը՝ դիմելով հավաքվածներից մեկին:

Թարմացված․ «Պատերազմի սպառնալիքի տակ հրամանագրով լուծարվել է Արցախի Հանրապետությունը, ի՞նչն է խնդիրը, որ ԱԺ նիստ չի հրավիրվում՝ հրամանագրի լուծարման շուրջ»,- դիմելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ հարցրին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները: «ԱՀ-ն չի լուծարվել, ծանո՞թ եք փաստաթղթին: Փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ դրա և՛ դրական, և՛ բացասական կողմերին տեղյակ ենք: Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրա պատասխանը ես տալու եմ հրապարակային ձևով: Առաջիկայում բոլոր հարցերին անդրադառնալու եմ և՛ այս, և՛ այն փաստաթղթին, որն ընդունվել ա ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով»,- ասել է Արցախի նախագահը:

«Բոլորս ծանր վիճակում ենք, իսկ ինչ ստեղ կատարվում ա, ավելի ա ծանրացնում մեր վիճակը: Իմ կայացրած որոշումների համար ես պատասխանատու եմ, պատրաստ եմ հանդիպենք ու քննարկենք»,- ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց դիմելով հավաքված արցախցիներին՝ ասաց նախագահ Սամվել Շահրամանյանը: «Եկեք որոշենք օրն ու տեղը, եկող շաբաթ հանդիպենք»,- ասաց նա: Հավաքվածներն ընդդիմացան. «Ընտրեք 20-30 մարդ, դահլիճում զրուցենք»,- ասաց նախագահը:

Թարմացված․Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցիները բողոքում են Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագրից, համաձայն որի՝ հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։

***

Լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց: Հավաքվածները փորձում են մտնել ներս, ոստիկանները թույլ չեն տալիս: Քաշքշուկ է սկսվել: Ըստ հրապարակումների՝ նրանք բողոքում են Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագրից, համաձայն որի՝ հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։

Քիչ առաջ հավաքվածները կարողացան մտնել ներս:

Թարմացված․ Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թատրոն
Տարօրինակ ձևով լռած արցախցիները արթնացա՞ն։
Ամեն դեպքում արդեն մարդ զզվում է այս անազնվությունից ու խավարից, երբ ոչ մեկից բան չես հասկանա, ի՞նչ են արել»:

Թարմացված․ ArmLur-ի տեղեկություններով` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նշվում է, որ նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չէ, պետք է հրաժարական տա ու հեռանա:

Նշվում է նաև, որ Սամվել Բաբայանն այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։

Թարմացված․ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախցիների այս ակցիան իրականում շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ, անլրջացնել և շահարկումների թեմա տալ թե երկրի ներսում, թե դրսում:
Ի՞նչ է, ուրիշ որևէ նորմալ ֆորմատ չկար հարցերը քննարկելու համար, չեմ հավատում, որ չկար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее