3 ամիս առաջ Մերձավանում սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Ողբերգական դեպքից ամիսներ անց Գրիգորյանի ավագ դուստրը՝ Մարինեն, ինստագրամյան ի էջում արխիվային ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Երեք ամիս է անցել Պապ և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները։ Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին։
Այսօր Տոման Ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասեց.
-Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանում ես գնալ՝ խնդրում եմ կասես, որ իմ Պապային լավ նայեն, որ չարը չկարողանա Պապայիս բան ասի։
Չեմ ուզում ուղղակի գիտակցեմ, որ սա է այն իրականությունը, որում մենք ապրում ենք…Անսահման սիրում և կարոտում ենք քեզ, մեր անփոխարինելի Պապա»,- գրել է Մարինեն։
Դիտեք նաև՝


