ArmFootball.com-ը գրում է. Իսպանիայի ընթացիկ առաջնության վերջին տուրում որոշվեց չեմպիոնը: Կատալոնական «Բարսելոնան» կարողացավ մրցակցի դաշտում հաղթել «Գրանադային» և ճանաչվեց ուժեղագույնը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Մադրիդի «Ռեալը», որը մինչև վերջին տուրը առաջատարին շրջանցելու հանարավորություններ ուներ: Զիդանի թիմը վերջին տուրում նույնպես հաղթանակ տարավ 2:0 հաշվավ հաղթելով «Դեպորտիվոյին»:
Չեմպիոնի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: Վերջինս դարձավ նաև Լա Լիգայի գլխավոր ռմբարկու՝ խփած 40 գոլով:
«Գրանադա» - «Բարսելոնա» 0:3
Գոլերը՝ Լուիս Սուարես 22՛, 38՛, 86՛
«Դեպորտիվո» - «Ռեալ Մադրիդ» 0:2
Գոլերը՝ Ռոնալդու 7՛, 25՛