▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լաբորատոր քննությունները որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել

Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։ Գրել է Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին ցավակցում եմ։

Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին»,- գրել է Թորոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее