Լոնդոնում տեղի է ունեցել պատմական համբուրգերի համտեսում: Համբուրգերը պատրաստվել է լաբորատոր պայմաններում՝ սինթետիկ մսից:
Գիտնականների հավաստմամբ ուտեստի հիմքում իրական միսն է, միայն թե առանց համի, իսկ պատճառը ճարպի բացակայությունն է; Իրավիճակը չեն փրկել անգամ ավելացված աղը, ձվի փոշին, բազուկի հյութը և այլ հավելումներ:
Միսը 140 գրամի հասցնելու համար պահանջվել է 3 ամիս և 250.000 եվրո:
Գիտնականների կարծիքով նոր մթերքը խանութներում կհայտնվի 10-20 տարի անց:
Նշենք, որ սինթետիկ միսն աճեցվել է կովի ցողունային բջիջներից: